«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակչում «Ռոմայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:1) խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
«Կրիշտիանուն ակնհայտորեն գտնվում է ֆանտաստիկ ֆիզիկակակն ու հոգեբանական վիճակում, եթե այսքան հաճախ գոլեր է խփում: Չեմ տեսնում` անհատական խաղի առումով էլ ինչը կարող է ավելացնել: Երևի`միայն պաշտպանությունում:
Չեմ կարող նրա ներկայիս վիճակն ու մարզավիճակը իմ արժանիքներին վերագրել: Պետք է արժանին մատուցենք նրա մայրիկին` այսպիսի օրինակ ստեղծելու համար»,- Սարիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնության 17 հանդիպման է մասնակցել: Նա 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: «Յուվենտուսը» գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: Մաուրիցիո Սարիի սաները առաջնության 20 տուրից հետո 51 միավոր են վաստակել: