Երևանի «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ Կվասի Սիբոն Իսպանիայի Արքայական Գավաթի 1/16 եզրափակչում «Իբիցայի» կազմում մասնակցել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ խաղին:
Հանդիպումն ավարտվել է հյուրերի` 2:1 հաշվով հաղթանակով, իսկ Սիբոն խաղը սկսել է «Իբիցայի» պահեստայինների նստարանից`դաշտ դուրս գալով 77-րդ րոպեին:
Գանացի 21-ամյա ֆուտբոլիստն 83-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով: Սա նրա 12-րդ հանդիպումն էր «Իբիցայի» կազմում բոլոր մրցաշարերում: Այդ խաղերում նա 1 գոլ է գրանցել իր ակտիվում:
Հիշեցնենք` 2018 թվականին Սիբոն 4 տարվա պայմանագիր էր կնքել անգլիական «Ուոթֆորդի» հետ ու «Իբիցայում» խաղում է վարձակալության հիմունքներով:
Կվասի Սիբոն 2017/18 մրցաշրջանում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20 հանդիպման է մասնակցել` դառնալով 3 գոլի հեղինակ: