Երևանի «Ուրարտու-2»-ն այսօր` հունվարի 21-ին, ընկերական խաղ է անցկացրել սեփական մարազաբազայում`մրցելով «Դիլիջանի» հետ: Հանդիպումն ավարտվել է երևանյան թիմի`6:2 հաշվով հաղթանակով:
«Ուրարտուի-2»-ի կազմում դուբլ է ձևակերպել Գոռ Լուլուկյանը, մեկական գոլ իրենց ակտիվում գրանցել են Կարեն Մելքոնյանը, Էրիկ Ղարբյանը, Ռուբեն Եսայանը, ինչպես նաև մեկ փորձարկվող ֆուտբոլիստ, իսկ «Դիլիջանի» կազմում լեգիոներ Բոգդան Ռիբեցը դարձել է դուբլի հեղինակ:
Հիշեցնենք` «Դիլիջանից» վերջերս 10 ֆուտբոլիստ հեռացավ: