Անգլիական «Տոտենհեմը» ցանկանում է իր կազմում տեսնել «Մոնակոյում» վարձավճարով հանդես եկող Իսլամ Սլիմանիին, հաղորդում է The Telegraph-ը:
31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է «Լեսթերին», սակայն, Սլիմանին չի ցանկանում խաղալ Բրենդան Ռոջերսի գլխավորած ակումբում:
Նշվում է, որ Սլիմանիին իր գլխավորած թիմում է ուզում տեսնել Ժոզե Մոուրինյուն:
Հավելենք, որ այս մրցաշրջանում Սլիմանին Լիգա 1-ում անցկացրել է 13 խաղ՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ::