Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ հաղթեց «Պարմային» (2:1): Թուրինյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է այդ հանդիպման արդյունքի մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Կարևոր հաղթանակ էր: Գիտեինք, որ «Ինտերը» միավորներ է կորցրել, և մենք պետք է անպայման հաղթենք:
«Պարման» կազմակերպված թիմ է, որը շատ վտանգավոր հակագրոհներ է կազմակերպում: Գլխավորն այն է, որ շարունակում ենք մեր հաղթարշավը»,-ասել է Ռոնալդուն:
Այսպիսով, Մաուրիցիո Սարիի թիմը միանձնյա գլխավորում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը՝ «Ինտերին» գերազանցելով չորս միավորով։