Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» 2-1 հաշվով առավելության հասավ «Սևիլիայի» նկատմամբ։
Հանդիպման հերոսը, անկասկած, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն էր, ով դուբլ գրանցեց, որը առաջինն էր իր կարիերայում «արքայական» ակումբի կազմում։
«Ռեալի» սոցիալական ցանցերի էջերում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են թիմակիցները ընդունում Կազեմիրոյին հանդերձարանում խաղի ավարտից հետո։
Նշենք, որ «արքայական» ակումբը 43 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան» իր հանդիպումը կանցկացնի այսօր՝ ուշ երեկոյան՝ մրցելով «Գրանադայի» հետ։