Իսպանական «Սելտայի» հարձակվող Կլաուդիո Բովուն կարիերան շարունակելու է «Դեպորտիվոյում», տեղեկացնում է Sport.es-ը:
Բովուն որպես ազատ գործակալ է տեղափոխվել Լա Կորունիան ներկայացնող ակումբ:
Նշվում է, որ պայմանագիրը գործելու է մինչև 2021 թվականի հունիսը:
Հավելենք, որ 31- ամյա հարձակվողը Լա Լիգայի այս մրցաշրջանում խաղադաշտ դուրս չի եկել: «Դեպորտիվոն» զբաղեցնում է նախավերջին՝ 22-րդ հորիզոնականը: