«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի նախօրեին ասել է, որ կարևոր չէ այն փաստը, որ որոշ փորձագետներ և լրագրողներ համեմատում են նրա ներկայիս թիմը Ալեքս Ֆերգյուսոնի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ :
«Անկեղծ ասած, չեմ կարծում, որ երբևէ հնարավոր կլինի հասնել նորից «Մանչեսթեր Յունայթեդի» գերիշխանության մակարդակին: Ներկայումս շատ թիմեր ընդունակ են պայքարել բարձր տեղերի համար՝ ֆինանսական ներուժի պատճառով:
Իմ «Լիվերպուլի» համեմատությունը Ֆերգյուսոնի «Մանչեսթեր Յունայթեդի» հե՞տ: Ես նման բաներ չեմ կարդում: Ինձ ամենևին էլ դա չի հետաքրքրում:
Ես նման իրավիճակում էի Դորտմունդի «Բորուսիայում» 2011 թ-ին, երբ մենք շատ լավ էինք, և արձագանքները նույնն էին, թերթերի բոլոր հոդվածները անհավանական դրական էին: Ես գործնականում կարող էի քայլել ջրի վրա:
Ինչ համեմատություններ էլ քննարկվեն, ես այդ մասին կմտածեմ միայն իմ կարիերայի ավարտից հետո: Մինչ այդ, սա չի վերաբերում ինձ և իմ տղաներին: Մենք որոշ լավ որոշումներ կայացրեցինք, և այդ պատճառով մենք ավելի ուժեղ դարձանք: Մեր խաղացողներն ավելի են առաջադիմում, և դրա շնորհիվ մենք առաջ էլ գնում ենք», — Կլոպի խոսքերն է մեջբերում Goal-ը: