29-ամյա կիսապաշտպան Դավիթ Մանոյանը տեղափոխվել է «Շիրակ»: Այս մասին հայտնում է Գյումրիի ակումբի մամուլի քարտուղարությունը:
Դավիթը հանդես է եկել արտասահմանյան մի շարք ակումբներում՝ «Կարմիոտիոսում» (Կիպրոս), «Նեա Սալամինաում» (Կիպրոս), «Սանդեցյաում» (Լեհաստան) և «Ռաբոտնիչկիում» (Մակեդոնիա):
Նրա նախորդ ակումբը Երևանի «Նոան»: Դավիթը 26 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
Ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր մինչև այս
մրցաշրջանի ավարտը: