Մադրիդի «Ատլետիկոն» շարունակում է բանակցել Կավանիի տրանսֆերի շուրջ:
Marca-ի հաղորդմամբ, իսպանական թիմը պատրաստ է 10 մլն եվրո վճարել, իսկ ֆրանսիական ակումբը ցանկանում է ստանալ 30 մլն եվրո:
Ինքը՝ Կավանին, ցանկանում է տեղափոխվել մադրիդյան ակումբ: Նա հայտավորված չէր «Մոնակոյի» դեմ խաղին՝ չունենալով վնասվածք: Ֆուտբոլիստն այդպիսով ձգտում է արագացնել տրանսֆերային գործընթացը: