«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը պատմել է, թե ինչու մյունխենյան ակումբը պայմանագիր չի կնքել «ՌԲ Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերների հետ.
«Վերները հիանալի ֆուտբոլիստ է, որը լավ ֆուտբոլ է ցուցադրել մրցաշրջանի առաջին հատվածում: Սակայն մենք ունենք Ռոբերտ Լևանդովսկի: Նա այն հարձակվողն է, որը հիանալի համապատասխանում է «Բավարիայի» խաղաոճին:
Նա կարողանում է շատ արագ կողմնորոշվել սահմանափակ տարածության մեջ, կարողանում է գտնել ոչ սովորական լուծումներ՝ գրոհը շարունակելու համար: Վերներին ավելի շատ տարածություն է անհրաժեշտ՝ հաշվի առնելով նրա արագությունը»,- Սալիհամիջիչի խոսքերն է փոխանցում Bild-ը:
Տիմո Վերները Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «ՌԲ Լեյպցիգի» կազմում 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: