Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է իր առաջին տպավորությունների և անելիքների մասին, հաղորդում է Marca-ն:
«Սա հրաշքի է նման: Երեկ ես քայլում էի կովերի հետ գյուղում, իսկ այսօր մարզում եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկը:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Էռնեստո Վալվերդեին, ով ինձ հրաշալի թիմ է փոխանցել: Համոզված եմ, որ կարող եմ իմ բոլոր մտքերը հասցնել ֆուտբոլիստներին:
«Բարսելոնան» այնպիսի ակումբ է, որը պետք է հաղթի բոլոր մրցաշարերում»,- ասել է 61- ամյա մասնագետը:
Հիշեցնենք, որ Սետյենի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է 2.5 տարով: