«Աստանա» ֆուտբոլային ակումբը հայտարարել է նոր գլխավոր մարզչի հետ պայմանագիր կնքելու մասին: Ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, թիմի նոր գլխավոր մարզիչը չեխ մասնագետ Միխալ Բիլեկը:
Վերջին մեկ տարում նա աշխատում է Ղազախստանի գլխավոր մարզչի պաշտոնում:
Հիշեցնենք` «Աստանայի» նախկին գլխավոր մարզիչն ուկրաինացի Ռոման Գրիգորչուկն էր, որը որոշել է հեռանալ թիմից:
Ըստ ղազախական մամուլի, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն արդեն պայմանագիր է կնքել «Աստանայի» հետ ու թիմի հետ կմեկնի ուսումնամարզական հավաք Պորտուգալիա: