Այսօր՝ հունվարի 14-ին Երևանի «Արարատը» վերադարձել է ձմեռային արձակուրդից և Իգոր Կոլիվանովի գլխավորությամբ սկսել է ուսումնամարզական հավաքը՝ պատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արարատը» մեկնել է Սոչի, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի մինչև հունվարի 30-ը։
Թիմի հետ փորձաշրջան են անցնում մի քանի խաղացողներ։ Բացի այդ մարզական հավաքին մասնակցում են «Արարատ-2»-ի ֆուտբոլիստներ Ռոման Շահրամանյանը և Վոլոդյա Իսրայելյանը։
Ակումբը այնտեղ կանցկացնի մի քանի ընկերական հանդիպումներ: