Արդեն երկու շաբաթ է անցել, ինչ բացվել է ձմեռային տրանսֆերային պատուհանը։ Նախորդ շաբաթ Armsport․am-ը անդրադարձել էր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում կայացած նշանակալից տրանսֆերներին, իսկ այժմ առաջարկում ենք ծանոթանալ վերջին շաբաթվա տրանսֆերային նորություններին համառոտ։

Կամո Հովհաննիսյանը՝ «Կայրաթի» ֆուտբոլիստ
Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել ղազախական «Կայրաթի» հետ: Պայմանագիրը նախատեսված է 2 տարով:

Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի ղազախական «Տոբոլում»
«Արարատ-Արմենիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի ղազախական «Տոբոլում», որը Ղազախստանի ավարտված առաջնությունում «Տոբոլը» զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Կալդարան վերադարձավ «Ատալանտա»
«Միլանի» պաշտպան Մաթիա Կալդարան միացավ «Ատալանտային»։ Ֆուտբոլիստը խաղալու է «Ատալանտայի» կազմում վարձավճարով, պայմանագիրը նախատեսված է 1,5 տարով: «Ատալանտան» պահպանելու է խաղացողին 15 միլիոն եվրոյով գնելու առաջնահերթ իրավունքը:

Ռայան Բաբելը վերադարձել է «Այաքս»
Նիդեռլանդացի հարձակվողը վերադարձել է «Այաքս»։ Ամստերդամում Բաբելը հանդես կգա վարձավճարով մինչև այս ամառ։ Ֆուտբոլիստը հենց «Այաքսի» սանն է հանդիսանում:

Դաբբուրը` «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ
«Սևիլիայի» հարձակավող Մունաս Դաբբուրը տեղափոխվել է «Հոֆենհայմ»: Տրանսֆերի գումարը կազմել է մոտ 12 միլիոն եվրո: Դաբբուրը «Սևիլիա» էր տեղափոխվել անցյալ ամռանը «Զալցբուրգից»` 17 միլիոն եվրոյի դիմաց, բայց չկարողացավ ամրապնդվել իսպանական ակումբի հիմնական կազմում:

«Էսպանյոլը» 20 մլն եվրոյով ձեռք բերեց «Բենֆիկայի» հարձակվողին
«Բենֆիկայի» հարձակվող Ռաուլ դե Թոմասը դարձել է «Էսպանյոլի» խաղացող: Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված է վեց տարի ժամկետով:

Կոլումբացի հարձակվողը տեղափոխվեց «Բենֆիկա»
Իսպանացուն «Էսպանյոլ» վաճառելուց հետո, «Բենֆիկայի» կազմը համալրել է «Ֆլյումինենսեի» ֆուտբոլիստ Յոնի Գոնսալեսը: Կոլումբացի հարձակվողը «Բենֆիկա» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Կուտրոնեն տեղափոխվեց «Ֆիորենտինա»
«Վոլվերհեմփթոնի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն տեղափոխվեց իտալական ակումբ։ Ֆլորենցիան ներկայացնող ակումբը երկու տարով վարձակալել է 22-ամյա խաղացողին՝ հետագայում գնելու պարտավորությամբ:

«Չելսին» առաջին նորեկն ունի
«Տրոմսյոյի» և Նորվեգիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Բրայան Ֆիաբեման կշարունակի կարիերան «Չելսիում»: 16-ամյա ֆուտբոլիստը համաձայնվել է պայմանագիր կնքել 3,5 տարի ժամկետով:

«Հոֆենհայմի» նախկին ավագը տեղափոխվեց «Վերդեր»
«Հոֆենհայմի» պաշտպան Քևին Վոգտը տեղափոխվել է «Վերդեր»: Բրեմենյան ակումբում 28-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի մնացած մասը կանցկացնի վարձավճարով:

«Յուվենտուսի» հարձակվողը տեղափոխվեց «Ալ-Դուհաիլ»
«Յուվենտուսը», ինչպես և սպասվում էր, հարձակվող Հան Կվան-Սոնին վաճառեց «Ալ-Դուհաիլին»: Հյուսիսկորեացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց քաթարյան ակումբը վճարել է 5 մլն եվրո:

Նորվեգիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց կորեական ակումբ
«ԱԶ Ալկմաարի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Բյորն Յոնսենը տեղափոխվել է Հարավային Կորեայի առաջնությունը ներկայացնող «Ուլսան» ակումբ: Կորեական ակումբը 28-ամյա նորվեգացու տրանսֆերի դիմաց վճարել է 1 մլն եվրո:

«Նանտը» ձեռք բերեց «Ստանդարտի» հարձակվողին
Հարձակվող Ռենո Էմոնը «Ստանդարտից» տեղափոխվեց ֆրանսիական «Նանտ»: Հարձակվողի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2022-ի ամառ: Տրանսֆերի արժեքը կազմել է 4 միլիոն եվրո:

Նիգերիայի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց Իսպանիա
«Սթոք Սիթիի» և Նիգերիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Օգենեկարո Էտեբոն տեղափոխվեց Իսպանիա: 24-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի երկրորդ մասը կանցկացնի «Խետաֆեում»՝ վարձավճարով:
Վար Բաբայան
Շարքի նախորդ մասերը
Shopping week. Շաբաթվա նշանակալից տրանսֆերները