Calciomercato-ն հայտնում է, որ «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Պաոլո Դե Չելիեն եռամյա պայմանագիր է կնքել «Մայամի» ակումբի հետ:
Ամերիկյան ակումբը ելույթ է ունենում NASL պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայում, որը երկրորդ ուժեղագույն լիգան է MLS-ից հետո։ Ֆուտբոլիստը պայմանագիրն ավարտելուց հետո հնարավորություն կունենա նաև ակումբում ղեկավար պաշտոն ստանալ:
Դե Չելիեյի նախորդ ակումբը շվեյցարական «Սերվետն» էր։