Իտալիայի Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Լացիոն» սեփական հարկի տակ ընդունել էր «Նապոլիին»։
Հանդիպման միակ գնդակը խփվեց խաղավերջում։ «Նապոլիի» դարպասապահ Դավիդ Օսպինան կոպտագույն սխալ թույլ տվեց, ինչից օգտվեց հռոմեացիների հարձակվող Չիրո Իմոբիլեն ու գրավեց մրցակցի դարպասը։ «Լացիոն» հաղթեց 1-0 հաշվով։
Այս արդյունքից հետո «Լացիոն» միավորների քանակը հասցնում է 42-ի ու շարունակում է մնալ երրորդ տեղում։ «Նապոլին» 24 միավորով 10-րդն է։