ArmSport-ը մի քանի օր առաջ հայտնել էր, որ նախքան արտասահմանյան հավաքը Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը Երևանում ստուգողական հանդիպումներ կանցկացնի:
Ըստ ակումբի մամուլի ծառայության, «Ուրարտուն» ևս մեկ հանդիպում կանցկացնի: Փետրվարի 4-ին երևանյան թիմն ուժերը կչափի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Վան» ՖԱ-ի հետ:
Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզաբազայում: