Թուրինի «Յուվենտուսի» հոլոնդացի պաշտպան Մատիաս դե Լիգտը կարիերան կարող է շարունակել իր հարազատ ակումբում ՝ «Այաքսում», տեղեկացնում է A Bola-ն:
Հոլանդական ակումբը մտադիր է վարձակալել 20-ամյա ֆուտբոլիստին մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Նշվում է, որ «Յուվենտուսը» դեմ չէ այդ առաջարկին, քանի որ այնտեղ գտնում են, որ Դե Լիգտը «Այաքսում» ավելի շատ խաղային ժամանակ կստանա:
Հիշեցնենք, որ Մատիաս դե Լիգտը անցած ամռանն էր «Այաքսից» տեղափոխվել «Յուվենտուս»: