Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ կցանկանար շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ մեկ ակումբում հանդես գալ:
Նեյմարը նաև ասել է, որ անցյալի խաղացողներից կցանկանար խաղալ Ռոմարիոյի ու Զիդանի հետ:
Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թ-ին՝ ռեկորդային 222 մլն եվրոյի դիմաց: Բրազիլացին ակումբում անցկացրած 70 խաղում դարձել է 60 գոլի հեղինակ:
Իբրան փարիզյան ակումբում խաղացել է 2012-2016 թթ-ին ու անցկացրած 180 խաղում խփել է 156 գնդակ: