Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել «Յուվենտուսի» հետ առաջիկա խաղը վնասվածքի պատճառով:
Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
30-ամյա հայ ֆուտբոլիստը կիրակի՝ «Տորինոյից» կրած պարտությունից հետո (0:2) ձախ ազդրի շրջանում ցավեր է զգացել:
Վաղը՝ հունվարի 8-ին, Մխիթարյանը բուժզնում կանցնի, ինչի արդյունքում պարզ կդառնա նրա վնասվածքի լրջությունը: Բայց այս պահին նրա մասնակցությունը «Յուվենտուսի» հետ խաղին հարցականի տակ է: