Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրում Հռոմի «Լացիոն» մրցակցի հարկի տակ հաղթանակ տարավ «Բրեշիայի» նկատմամբ (2:1):
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց դաշտի տերերի առաջատար Մարիո Բալոտելին: Հռոմը ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները կարողացան ուշքի գալ և ամբողջ հանդիպման ընթացքում ունեցան լավ գոլային պահեր:
Բացի այդ, առաջին խաղակեսում տանտերերի կազմում կարմիր քարտ ստացավ Անդրեա Չիստանան:
42-րդ րոպեին «Լացիոն» կարողացավ հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Չիրո Իմոբիլեն: Հենց նա էլ հանդիպման վերջին րոպեներին հաղթանակ պարգևեց իր ակումբին:
Այսպիսով, «Լացիոն» վաստակեց 39 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Բրեշիան» ՝ 18-րդ տողում է: