«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, մեջբերելով Յուրգեն Կլոպի օրինակը «Լիվերպուլում», բացատրեց, որ թիմ կառուցելու համար նրան ժամանակ է պետք:
«Լիվերպուլն» այսօր աշխարհի լավագույն թիմն է: Ես օգտագործեցի Google-ի օգնությունը և տեսա, որ Կլոպը ակումբին միացել է 2015-ի հոկտեմբերին: Հիմա արդեն 2020 թվականն է: Այդ ժամանակվանից ի վեր արդեն գործում է 8-րդ տրանսֆերային պատուհանը:
Ամենակարևորը` Կլոպին հաջողվել է պարտադրել իր փիլիսոփայությունը, իրականացնել իր մեթոդները: Նրանք քայլ առ քայլ աշխատում էին, և այս ֆանտաստիկ աշխատանքը բերեց այսպիսի հիանալի արդյունքների: Ո ՞ր տեղում նրանք ավարտեցին առաջին մրցաշրջանը: Ութերորդ… Չորս տարի անց «Լիվերպուլը» աշխարհի լավագույն թիմն է», — մեջբերում է Մոուրինյուին Record-ը: