Խառը մենամարտերի նախկին չեմպիոն իռլանդացին մարտիկ Քոնոր Մաքգրեգորը պատասխանել է Դոնալդ Սերոնեյի մարզիչին՝ Ջեֆ Վանյեին, տեղեկացնում է Boxing Inside-ը:
«Ջեֆը ասել է, որ իր սանը պետք է անհանգստանա իմ ձախ ձեռքի հարվածի՞ց միայն: Երևում է ՝ նա շատ բան չի տեսել այս կյանքում:
Դոնալդը անպայման կծանոթանա իմ ձախ ձեռքի հետ, ապա ՝ աջի»,-հայտարարել է Մաքգրեգորը:
Մենամարտը տեղի կունենա հունվարի 18-ին:
Հիշեցնենք, որ Մաքգրեգորի վերջին մենամարտը եղել է 2018 թվականի հոկտեմբերին, որտեղ պարտվել էր Խաբիբ Նուրմագոմեդովին:
Սերոնեն վերջին երկու մենամարտերը պարտվել է համապատասխանաբար Տոնի Ֆերգյուսոնին և Ջասթին Գեթջիին: