Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ թիմի բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարը բաց կթողնի Իսպանիայի սուպերգավաթի «Վալենսիայի» հետ կիսաեզրափակիչ հանդիպումը , տեղեկացնում է AS-ը:
«Էդենը դեռ չի ապաքինվել և չի կարող մասնակցել այդ հանդիպմանը: Հույս ունեմ, որ նա շուտով խաղադաշտ կվերադառնա»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Ազարը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ՊՍԺ-ի դեմ հանդիպման ընթացքում (2:2):
Իսպանիայի սուպերգավաթի ՝ «Վալենսիա»- «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա հունվարի 8-ին: