Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան իր կարծիքն է հայտնել Գրանիտ Ջակայի ապագայի վերաբերյալ․
«Կարծում եմ՝ Ջական կմնա։ Նա ինձ դուր է գալիս, նա հրաշալի կերպով հարմարվում է մեր խաղին։ Ես տեսնում եմ, թե Ջական ինչպես է ապրում իր պրոֆեսիոնալիզմով։ Նա ֆանտաստիկ խաղացող է։ Ես ուրախ եմ նրա խաղն ու փոխանցումները տեսնելու համար»,-Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվում էր, որ Բեռլինի «Հերտան» պատրաստ է 35 մլն եվրո վճարել խաղացողի համար, սակայն «Արսենալը պահանջում էր 40 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Ջական «Արսենալի» կազմում մասնակցել է 15 հանդիպման ու կատարել մել արդյունավետ փոխանցում։