«Կալյարիի» նախագահ Տոմազո Ջուլինին խոսել է կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանի ապագայի մասին սարդինիական ակումբում: «Կալյարիի» կազմում ֆուտբոլիստը հանդես է գալիս վարձավճարով, ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ինտերին»:
«Նայինգոլանի ապագա՞ն: Այս պահին մենք գոհ ենք նրանից: Նա մեր թիմի առաջատարն է: Այս պահին մենք չենք մտածում նրա ապագայի մասին: Գարնանը մենք կսկսենք բանակցությունները: Այնուամենայնիվ, ես տեսնում եմ, որ մեզ համար շատ դժվար կլինի պայմանավորվել «Ինտերի» հետ»,- մեջբերում է Ջուլինիին calciomercato-ն: