Անգլիական «Էվերթոնի» հարձակվող Ալեքս Իվոբին վնասվածք է ստացել և չի կարողանա օգնել իր թիմին, հաղորդում է The Sun-ը:
23-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի «Արսենալի» դեմ խաղում (0:0) վնասել է ձախ ոտքի ազդրը: Ֆուտբոլիստի ապաքինման համար երկու շաբաթ կպահանջվի:
Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Իվոբին անցկացրել է 16 խաղ ՝ դառնալով 1 գոլի հեղինակ: «Էվերթոնը» 18 տուրից հետո վաստակել է 19 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը: