«Միլանը» և ՊՍԺ-ն կարող են ֆուտբոլիստների փոխանակություն կատարել, տեղեկացնում է MilanNews-ը:
Վերջինս նշում է, որ «ՊՍԺ»-ն ցանկանում է ձեռք բերել Լուկաս Պակետային, իսկ բրազիլացի երիտասարդ կիսապաշտպանի դիմաց պատրաստ է զիջել Յուլյան Դրաքսլերին: Սակայն այս տարբերակը միլանցիներին ձեռնտու չէ և նրանք ցանկանում են Պակետայի տրանսֆերի դիմաց վաստակել 38 միլիոն եվրո:
Լուկաս Պակետան ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման` աչքի ընկնելով մեկ գոլային փոխանցումով: