Իսպանական «Վալենսիան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելույի ծառայություններով, տեղեկացնում է As-ը:
Իսպանական ակումբը ցանկանում է ձմռանը վարձակալել պորտուգալացի ֆուտբոլիստին՝ հետագայում գնելու նպատակով:
Նախկինում նշվում էր, որ Կանսելուն կարող է հայտնվել Մյունխենի «Բավարիայում»:
Հիշեցնենք, որ Կանսելուն այս ամռանն էր «Յուվենտուսից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիի»: Տրանսֆերի արժեքը կազմել է 65 միլիոն եվրո: