«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն առաջին անգամ պարտվել է տնային խաղում մի թիմի, որում նա նախկինում աշխատել էր որպես գլխավոր մարզիչ: Դա տեղի է ունեցել «Չելսիի» հետ մխաղում (0:2), երեկ՝ ԱՊԼ-ի 18-րդ տուրի շրջանակներում:
Նախկինում Մոուրինյուն անցկացրել էր 13 տնային հանդիպում իր նախկին թիմերի դեմ և հաղթել դրանցից 12-ին, մեկ անգամ էլ գրանցվել էր ոչ-ոքի: