Իսպանիայի ներքին առաջնության 18-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Բետիսին»:
58-րդ րոպեին Անխել Կորեան առաջ մղեց հյուրերին, իսկ 84-րդ րոպեին Մորատան կրկնապատկեց առավելությունը: «Բետիսը» 93-րդ րոպեին Բարտրայի ջանքերով կրճատեց հավի տարբերությունը, բայց միայն այդքանը:
«Ատլետիկոն» 32 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական, իսկ «Բետիսը» 23 միավորով 13-րդն է: