«Հոֆենհայմ» — «Բորուսիա» Դ. (2:1) հանդիպման հերոս Սարգիս Ադամյանը խոսել է փայլուն հաղթանակի մասին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը դարձել է խաղի իսկական հերոսը՝ խփելով գոլ և կատարելով գոլային փոխանցում:
«Ես միշտ սիրում եմ գոլեր խփել. ուրախ եմ, որ այսօր արեցի դա:
«Բորուսիան» սուպեր ֆուտբոլիստներով հիանալի թիմ է: Առաջին խաղակեսում նրանք գերազանցեցին, բայց երկրորդում մենք հասկացանք, որ ինչ-որ բան հնարավոր է անել: Ամբողջ ուժերը ծախսեցինք ու արդյունք ստացանք:
Սա խելագարություն է ինձ համար: Երեք տարի առաջ ես խաղում էի Ռեգիոնալ լիգայում. ֆանտաստիկա է այստեղ լինելը»,- հայ ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել «Հոֆենհայմի» պաշտոնական կայքը: