«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է հարձակվող Տակումի Մինամինոյի տրանսֆերը:
«Սա հիասքանչ տրանսֆեր է: Մենք ուրախ ենք, որ ֆուտբոլիստի տեղափոխությունը տեղի է ունեցել: Վերջերս մեր երկրպագուները հնարավորություն ունեցան Մինամինոին անձամբ տեսնել, ուստի պետք չէ կասկածել նրա ունակություններին, քանի որ նրանք արդեն գիտեն դրանց մասին: Տակումին շատ արագ և խելացի ֆուտբոլիստ է, ով շատ լավ է տեսնում դաշտը: Նա համարձակ է խաղում և՛ գնդակով, և՛ առանց դրա . իսկական թիմային խաղացող:
Վստահ եմ, որ «Լիվերպուլի» բոլոր երկրպագուները կանեն ամեն ինչ, որպեսզի Տակումին իրեն ինչպես տանը զգա մեր գեղեցիկ քաղաքում և ակումբում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: