«Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Տակումի Մինամինոն, ով շուտով կհամալրի «Լիվերպուլի» կազմը, մեկնաբանեց իր առաջիկա տեղափոխությունը մերսիսայդցիների ճամբար:
«Ես երազում էի դառնալ «Լիվերպուլի» խաղացող: Եվ ես հշատ ուրախ եմ, քանի որ հասել եմ այս պահին: Պրեմիեր լիգայում հանդես գալը իմ նպատակներից մեկն էր: Կարծում եմ, որ սա աշխարհի լավագույն լիգան է:
Կարծում էի, որ եթե իմ ֆուտբոլային կարիերան անցնի սահուն, ինչ-որ պահի ես կարող եմ խաղալ Պրեմիեր լիգայում: Բայց ես երբեք չեմ մտածել, որ խաղալու եմ այս թիմում, և ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ «Լիվերպուլում»,- մեջբերում է Մինամինոյին լիվերպուլյան ակումբի պաշտոնական կայքը: