«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան մոտ է «Արսենալը» գլխավորելուն:
Sky Sport Italia-ն հայտնում է, որ Գվարդիոլան չի ցանկանում, որպեսզի իր օգնականը հեռանա «Սիթիից»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արտետան վերջնական համաձայնության է հասել «Արսենալի» ղեկավարության հետ:
Իսպանացի մասնագետը 2011-ից 2016 թվականներին որպես ֆուտբոլիստ պաշտպանել է «զինագործների» գույները: