Calciomercato.com-ը հայտնում է, որ «Յուվենտուսի» վետերան Ջանլուիջի Բուֆոնը չի պատրաստվում թոշակի անցնել:
41-ամյա ֆուտբոլիստը նախատեսում է երկարաձգել պայմանագիրը թուրինյան ակումբի հետ մինչև 2021 թվականը: Ներկայիս պայմանագիրը հաշվարկվում է մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Նշենք, որ այսօր Սերիա A- ի 17-րդ տուրի «Սամպդորիայի» դեմ խաղում Ջիջին կարող է բացարձակ ռեկորդ սահմանել Իտալիայի առաջնությունում՝ դուրս գալով խաղադաշտ 64ր-րդ անգամ Ա Սերիայի շրջանակներում: