Ուկրաինական «Լվովի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ճանաչվել է առաջնության 18-րդ տուրի լավագույն մարզիչ, տեղեկացնում է ՈւՊԼ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպանի գլխավորած թիմը նախորդ տուրում հաղթել էր «Կոլոսին» (3:2):
«Լվովը» վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանը հոկտեմբերի վերջին էր գլխավորել ուկրաինական ակումբը: