Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Վուլվզի» հետ խաղից հետո (2: 1) և բարձր է գնահատել դարպասապահ Պաուլո Գասանիգայի խաղը.
«Իմ հայրը խաղում էր այս մարզադաշտում, և նա ինձ միշտ ասում էր, որ լավագույն ակումբի դարպասապահը պետք է տարբերվի մնացածից. նա պետք է խաղի ընթացքում անի ոչ թե 10 սեյվ, այլ՝ մեկ, բայց երբ հասունանում է այդ պահը, կախարդական ձեռքը պետք է լինի, և Պաուլոն դա արեց մեզ համար խաղի դժվար պահին `1: 1 հաշվի ժամանակ:
Սա այն հաղթանակներից մեկն էր, երբ վարպետությունը բավարար չէր: Եթե բառի ամբողջ իմաստով իրական թիմ չեք, ապա հաղթանակն անհնար է: Հաղթող թիմը սկսում է բնավորութունից: Խնդրի մարտավարական կողմը շատ կարևոր է, և հմտությունը շատ բան է նշանակում:
Այսօրվա խաղը հիանալի օրինակ էր , և մենք հաղթեցինք որպես թիմ»,-ասել է Մոուրինյոն: