Կիպրոսի առաջնության 15-րդ տուրի «Էնոսիս Պարալիմնի» — ԱԵԼ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2:
«Էնոսիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումներում ավագը 29-րդ րոպեին դեղին քարտ է ստացել:
Լիմասոլի թիմի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը գտնվում է Իսպանիայում, որտեղ շարունակում է ծնկի բուժումը:
ԱԵԼ-ը 19 միավորով 4-րդ հորիզոնականում է, իսկ «Էնոսիսը» 8 միավորով նախավերջին` 11-րդ տեղում է: