Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 16 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել։
Անհերքելի է, որ ֆրանսիացի հարձակվողը «արքայական» ակումբի ամենակարևոր խաղացողն է այս տարի։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, Կարիմ Բենզեմայի գոլերի շնորհիվ «Ռեալը» 8 միավոր է վաստակել։
Լա լիգայում Բենզեման 12 գոլ է խփել ու Լիոնել Մեսսիի հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Չեմպիոնների լիգայում Բենզեման 4 գոլ է խփել։