«Բորնմութի» պաշտպան Նաթան Ակեն խոսել է իր ապագայի մասին անգլիական ակումբում:
«Ես սիրում եմ Բորնմութը: Այն վայրը, որտեղ մենք ապրում ենք, զարմանալի է: Այստեղ այնքան լավ է, և ակումբն ինքնին ընտանեկան թիմ է: Դրանք իդեալական պայմաններ են երիտասարդ խաղացողի համար:
Չեմ ուզում հեռուն նայել, ես ապրում եմ միայն այս մրցաշրջանով և գալիք խաղերով: Տեսնենք, թե ինչ է տեղի կունենա ապագայում: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել»,- մեջբերում է Ակեին thesportreview-ը:
Հիշեցնենք, որ «Չելսին» ցանկանում է վերադարձնել Լոնդոն իր նախկին ֆուտբոլիստին: