«Միլանի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որն այժմ գլխավորում է Ուկրաինայի ազգային հավաքականը, պատմել է, թե ում է համարում իտալական ակումբի խորհրդանիշը.
«Կնշեի Մալդինիին: Նա իմ «Միլանի», և առհասարակ «Միլանի» դեմքն էր երկար տարիներ:
Այս ակումբի կազմում շատ չեմպիոններ են խաղացել, բայց Մալդինին իմ ժամանակների խորհրդանիշն էր, նա առանձնահատուկ ֆուտբոլիստ է: Նրա հայրը՝ Չեզարե Մալդինին, ավագն էր, ինչպես Պաուլոն: Հիմա Պաուլոն ակումբի տնօրենն է, իսկ նրա տղան խաղում է «Միլանում»:
Այս պատմությունը տարբեր ժամանակաշրջանների միջով է անցնում: Կարծում եմ՝ սա ունիկալ է ֆուտբոլի համար: Եթե ես միայն մեկին ընտրեի, ապա ճիշտ կլիներ ընտրել Պաուլոյին»,- Շևչենկոյի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը: