«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ:
Սակայն «կարմիրները» չեն բացահայտել գործարքի մանրամասները: Ըստ նախնական տեղեկության՝ անգլիացու հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:
Անգլիացին ԱՊԼ-ի շրջանակներում այս մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում և աչքի ընկել մեկ գոլով։
Այսօր հայտնի դարձավ նաև, որ «Լիվերպուլը» համաձայնության է եկել թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ նոր պայմանագրի շուրջ: