Դեկտեմբերի 18-ին կայանալիք Իսպանիայի Պրիմերայի 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման անցկացումը դարձյալ հարցականի տակ է։
Կատալոնացի ցուցարարները սպառնում են շրջափակել «Կամպ Նոուն» հանդիպման ընթացքում, ինչը կխաթարի խաղի բնականոն ընթացքը։
El Chiringuito TV-ի եթերում քիչ առաջ տեղեկություն է հաղորդվել, որի համաձայն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է հանդիպումը չեզոք դաշտում անցկացնելու տարբերակը։
Հիշեցնենք, որ հանդիպումը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 26-ին, սակայն հետաձգվել էր Բարսելոնայում մասսայական ցույցերի ու անկարգությունների պատճառով։