Ամերիկացի դերասան Մեթյու Մակքոնահին ներկա է եղել «Չելսիի» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպմանը՝ «Լիլի» դեմ (2:1):
Օսկարակիր դերասանը հանդիպումից հետո այցելել է «Չելսիի» հանդերձարան, որտեղ նա լուսանկարվել է թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդի և կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի հետ:
Բացի այդ, Մակքոնահին, ով վերջերս դարձավ ամերիկյան «Օսթինի» համասեփականատեր, նվեր ստացավ «Չելսիի» մարզաշապիկ` իր ազգանունով և 22-րդ համարով: