«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ժամանել է Նեապոլ, որպեսզի պայմանագիր կնքի «Նապոլիի» հետ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Հաղորդվում է, որ առաջիկա ժամերի ընթացքում Գատուզոն հանդիպելու է նեապոլիտանական ակումբի ղեկավար կազմի հետ։ Գատուզոն «Նապոլին» գլխավորելու հիմնական թեկնածուն է։
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան «Նապոլին» հեռացրեց թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին։