«Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը խոսել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին, հաղորդում է AS-ը:
«Չեմ կարող ոչինչ ասել: Չեմ մտածում տրանսֆերների մասին: Ես «Այաքսի» ֆուտբոլիստ եմ և չեմ ցանկանում այլ ակումբների մասին խոսել:
Իհարկե, հաճելի է տեսնել, որ թոփ ակումբները ուշադրություն են դարձնում քո խաղին, բայց դա չպետք է շեղի ինձ: Ես անում եմ իմ գործը»:
Հիշեցնենք, որ հոլանդացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: