Հայաստանի ազգային հավաքականի ու «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը հայտնվել է ղազախական «Տոբոլի» ուշադրության կենտրոնում:
Եվրոպա Լիգայի նախորդ խաղարկությունում Ավետիսյանը «Փյունիկի» կազմում խաղացել է «Տոբոլի» դեմ:
Ավետիսյանը ազգային հավաքականի կազմում մասնակցել է 5 պաշտոնական հանդիպման, իսկ «Արարատ-Արմենիայի» կազմում ընթացիկ առաջնությունում 12 խաղում խփել է 3 գոլ ու կատարել 1 արդյունավետ փոխանցում: