«Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտեմ Ձյուբան կխաղա ռեժիսոր Լեոնիդ Պլյասկինի «Ես Ձյուբա չեմ» ֆիլմում: Այս մասին հայտնել է հենց ֆիլմի ռեժիսորը:
«Սա հավերժական թեմա է. յուրաքանչյուր դեռահաս միշտ մտածում է, որ նա այնքան էլ գեղեցիկ չէ: Ֆիլմի հերոսը հմայիչ տղա է, բայց շատ գեր, և նա երազում է ֆուտբոլ խաղալ: Հրեշտակը գալիս է նրա մոտ՝ Ձյուբայի տեսքով, և ասում, որ ինքը յուրաքանչյուրից ավելի լավ ֆուտբոլ է խաղալու, առանց մեկ կիլոգրամ կորցնելու»,- պատմել է Պլյասկինը:
Ֆիլմի պրոդյուսեր Ալեքսանդր Գոլուտվայի խոսքերով՝ ֆիլմում Ձյուբան կխաղա փոքր, բայց շատ կարևոր դեր: